Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Կենսական էներգիա պարգևող մանվածքներ. 168.am

Կենսական էներգիա պարգևող մանվածքներ. 168.am

Հագուստը մեր կյանքի` առօրյայի անբաժանելի մասն է կազմում։ Հաճախ այն ընդգծում է մարդու բնավորության առանձնահատկությունները։

 

Սակայն կարևոր է իմանալ, որ մարդու հագուկապից կախված է նրա հոգեբանական վիճակը, տրամադրությունը, էներգետիկ դաշտի մակարդակը և առողջությունը։

 

Հագուստի ձևը, մանվածքի տեսակը և որակը կարևոր են մարդու առողջության պահպանման համար. յուրաքանչյուր մանվածք ունի միայն իրեն բնորոշ որոշակի հատկություններ, որոնք կարող են նպաստել օրգանիզմում տեղի ունեցող գործընթացներին կամ` հակառակը։ Օրինակ, սրտի անբավարար աշխատանքի դեպքում պետք է ընտրել այն հագուստը, որը կնպաստի թթվածնի հոսքին դեպի մաշկը։

 

Մետաքսից պատրաստված հագուստը որքան բարակ է, այնքան ավելի ուժեղ է դրա ազդեցությունը։ Մետաքսե մանվածքի հատկությունները կապված են նաև գույնի հետ։ Բազմագույն մանվածքի դեպքում մետաքսը կորցնում է իր հատկությունները։

 

Մետաքսե մանվածքից հագուստ գնելիս դրեք այն ձախ ձեռքի դաստակի վրա և հպելով մաշկին` բարձրացրեք մինչև արմունկը։ Եթե այդ հպումը հաճելի է մարմնին, ապա հագուստը հարմար է ձեզ։ Մանվածքի այս տեսակն առավել հարմար է սպիտակեղենի և անկողնային պարագաների համար, նպաստում է ամուսնական զույգի երջանկությանը։

 

Վուշե մանվածքն ունի զովացուցիչ հատկություն. հագուստը հարմար է կրել շոգ եղանակներին։ Սակայն վուշի հիմնական առանձնահատկությունը կապված է մանվածքի էներգետիկ դաշտի հետ, այն ունի հանգստացնող հատկություն, հավասարակշռում է մարդու հոգեբանական վիճակը։ Հագուստը շատ հարմար է ակտիվ և լարված աշխատանք կատարող մարդկանց, նպաստում է ուժերի կենտրոնացմանը և որոշակի նպատակի իրագործմանը։ Չշփվող, մեկուսի խառնվածք ունեցող մարդկանց համար վուշը կատարում է պաշտպանիչ վահանի դեր։ Վուշն օգնում է խուսափել արտաքին ազդակներից և խորհուրդ է տրվում կրել մարդաշատ վայրերում։ Տանը կրելիս այն կարող է պատնեշ ստեղծել ձեր և հարազատների միջև։ Բամբակե մանվածքը պարգևում է անհոգ, հանգիստ տրամադրություն։ Ազատում է սթրեսից՝ օգտակար է հոգեբանական ցնցումների, նյարդային վիճակի դեպքում։ Մանվածքի հատկությունները կախված են մշակման եղանակից։ Որքան բարակ է մանվածքը, այնքան ավելի վառ են արտահայտված բամբակի հատկությունները, քանի որ հումքն ավելի մաքուր է։

 

Բամբակե հագուստը և անկողնային սպիտակեղենն օգնում է ակտիվ մարդկանց` խուսափել գերլարվածությունից։ Բրդե մանվածքն ունի յուրահատուկ կառուցվածք և իր մեջ պահպանում է կենդանիների դրական հատկությունները։ Որքան հաստ և կոպիտ է մանվածքը, այնքան ավելի շատ կենսական էներգիա է պարունակում իր մեջ։ Բրդե մանվածքից պատրաստված հագուստը խորհուրդ է տրվում պասիվ, համեստ և ամաչկոտ մարդկանց, քանի որ հանդիսանում է էներգիայի մատակարար։

 

Հզորության նման գերհագեցումը կարող է վտանգավոր լինել ակտիվ մարդկանց համար։ Կարևոր է իմանալ, որ բրդյա և սինթետիկ հագուստներն անհամատեղելի են։ Հղի կանայք հաճախ շորիկներ են գործում իրենց ապագա մանկիկի համար։ Սակայն, եթե հավատանք հեքիաթներին, որոնց մեջ ճշմարտությունն անհամեմատ ավելի շատ է, ապագա մայրերին խորհուրդ չի տրվում գործել։

 

Հղի կանայք շատ զգայուն են ալերգենների նկատմամբ, քանի որ այդ շրջանում նկատվում է կնոջ դիմադրողականության զգալի անկում։ Եթե դա այդպես չլիներ, օրգանիզմը կվաներ պտուղը` որպես օտար մարմին։ Քանի որ բուրդն ուժեղ ալերգեն է, ապա հղի կինը պետք է խուսափի բրդյա իրերից և հատկապես հյուսելուց, կամ էլ օգտագործի բամբակից թել։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. vyazaniedlyadetei.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարմնի հոտ. urolog.am
Մարմնի հոտ. urolog.am

Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am
Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Մարմնի խնամք
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Ստոմատոլոգիա
Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ